Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել Է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին հայտնել Է «Ֆարս» իրանական գործակալությունը:

«Միջազգային իրավունքի համաձայն, Հորմուզի նեղուցը ջրային ճանապարհ Է, եւ եթե մեզ թույլ չտան դրանից օգտվել, մենք այն կփակենք»,-գործակալությունը մեջբերել Է Թանգսիրիի խոսքը:

Անցյալ տարվա վերջին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սպառնացել Է խոչընդոտել Պարսից ծոցի շրջանից նավթի արտահանմանը, եթե ԱՄՆ-ն Իրանին խանգարի սեփական նավթը վաճառել պատժամիջոցների շրջանակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am