Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Շրի Լանկայի նախագահն ապրիլի 23-ից արտակարգ դրության ռեժիմ կսահմանի երկրում. Reuters

Շրի Լանկայի նախագահն ապրիլի 23-ից արտակարգ դրության ռեժիմ կսահմանի երկրում. Reuters

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան ապրիլի 22-ին հայտարարել Է մի շարք ահաբեկչական գործողություններից հետո երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի դիվանատունը:

Գործակալության տվյալներով՝ ռեժիմը սահմանվում Է ապրիլի 23-ից: Նշվում Է, որ համապատասխան նորմատիվ ակտերը, որոնք վերաբերում են նոր ահաբեկչական գործողությունների կանխմանը եւ արտակարգ դրության ռեժիմին, կհրապարակվեն կեսգիշերին մոտ: Սպասվում Է, որ նախագահը նաեւ օտարերկրյա օգնություն կխնդրի մի շարք հարձակումների հետաքննության գործում:

Մինչ այդ, ինչպես գրում Է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը, երկրի Ազգային անվտանգության խորհրդում որոշում Է ընդունվել ընդլայնել ուժային կառույցների լիազորությունները՝ հասարակական անվտանգությունն ապահովելու համար: Ավելի վաղ Adaderana նորությունների պորտալը հայտնել Է, որ Շրի Լանկայի զինված ուժերը հայտարարել են շուրջ հազար զինծառայողներ Կոլոմբո ուղարկելու մասին՝ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ իրավակարգի ապահովման համար:

Երկրի կառավարությունը տեղի ոստիկանության կենտրոնակայանում եւ պաշտպանության նախարարության շենքում կբացի օպերատիվ հակազդման եւ հատուկ գործողությունների նախապատրաստման կենտրոններ: Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 22-ին «Թաուհիդ ջամաաթ» իսլամական արմատական խմբավարմանը մեղադրել են կիրակի օրվա կաթոլիկական զատկի ժամանակ մի շարք ահաբեկչական գործողությունների կատարման մեջ, հաղորդել Է Bloomberg-ը:

Ահաբեկչությանը խմբավորման մեղսակցության մասին հայտարարել Է երկրի առողջապահության նախարար Ռաջիթա Սենարատնեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am