Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը կարևորում է կառավարության և Հայաստանի փորձագիտական հանրության միջև աշխատանքային հարաբերությունների հաստատումը

Փաշինյանը կարևորում է կառավարության և Հայաստանի փորձագիտական հանրության 
միջև աշխատանքային հարաբերությունների հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ու տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսագիտության ոլորտում փորձագիտական հանրությունը պետք է համագործակցեն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը կարևորեց Հայաստանում փորձագիտական ինստիտուտների զարգացումը:
Պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Թաթուլ Մանասերյանը դիտարկումներ արեց կրթության և գիտության ոլորտի վերաբերյալ: Նա նկատեց, որ շատերն ավարտում են բուհն ու գնում արտերկիր: 
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է կառուցվեն կառավարության և տնտեսագիտական հանրության հարաբերությունները: Այսօր կա տնտեսական մոդելի մի պատկերացում, որը վստահության մանդատ է ստացել ՀՀ քաղաքացիների կողմից, և տնտեսագիտական հանրությունը իր մոտեցումներով ու առաջարկներով պետք է իր տեսլականը ներկայացնի, թե ինչպես պետք է այդ մոդելը կյանքի կոչվի: Առանց քաղաքական տեսլականի ոչ մի տնտեսագիտական քննարկում վերջնական իմաստ չի ստանումԿարևոր է, որ խնդիրն իրականացնելու համար քաղաքացիներից ստացել ենք մանդատ, և շատ կարևոր է, որ այդ մանդատը հնարավորինս արդյունավետ իրականացնելու համար կարողանանք կառուցողական հարաբերություններ հաստատել տնտեսագիտական հանրության հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց, որ տնտեսական գործընթացները պետք է զարգանան որոշակի քաղաքական տեսլականի շրջանակում և նշեց, որ իրենց ներկայացրած տեսլականը միանշանակ չի ապացուցել իր ճշմարտացիությունը, քանի որ աշխարհում չկա մի տեսլական, որը 100 տոկոսով իր ճշմարտացիությունն ապացուցած լինի: Վարչապետը վստահեցրեց՝ կառավարությունն  այդ մոդելի իրագործման համար վերցրել է քաղաքական պատասխանատվություն, ժողովրդից ստացել է մանդատ, և տնտեսագիտական հանրության հետ հարաբերությունները պետք է կառուցվեն այս տրամաբանության մեջ: «Կառավարման հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ փորձագիտական հանրություն-կառավարություն համագործակցության խնդիր կա: Կառավարությունն այսօր ցանկացած խնդրի լուծման համար փորձագետներ է հրավիրում արտերկրից՝ դրա համար վարկեր ու գրանտներ վերցնելով: 
Փորձագիտական ինստիտուտը պետք է էականորեն ուժեղանա: Տեսակետներ կան, թե Հայաստանի փորձագիտական ներուժի մեխանիզմներն այն աստիճանի հղկված չեն, և եթե սկսենք տեղական փորձագիտական հանրության հետ աշխատել, շատ բաներից ետ կմնանք: Սակայն ես կարծում եմ, որ այդ ժամանակն արժե ծախսել, որ ունենանք ուժեղ փորձագիտական ինստիտուտներ բոլոր ոլորտներում»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այդ ներուժը հիմնականում կենտրոնացած է համալսարաններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am