Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյուններից զոհվածների համար

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում 
պայթյուններից զոհվածների համար
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյունների հետեւանքով զոհվածների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News 1ST լրատվական պորտալը:
Նշվում Է, որ «երեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ը, Շրի Լանկայում ազգային սգո օր Է հայտարարված»: Պետական հիմնարկությունների վրա կխոնարհվեն պետական դրոշները, երկրի ամբողջ տարածքում կչեղարկվեն ժամանցային միջոցառումները: Բացի այդ, իշխանությունները կարգադրել են առանց ձգձգումների իրականացնել ահաբեկչական գրոհի զոհերի նույնականացում եւ դիերը հանձնել հարազատներին:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի Է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել Է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am