Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը 
կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ապրիլի 24-ից սկսած մինչև ապրիլի 27-ը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-27-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա հետ համեմատած ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Օր օրի տաքանալով 2-3 աստիճանով, արդեն ապրիլի 27-ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․+16, նախալեռնային բնակավայրերում +18․․․+20, հովտային բնակավայրերում +20․․․+22 աստիճանի։ Երևանում նույնպես, այսօր ցերեկվա +8․․․+10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20․․․+22 աստիճան տաքը»,-նշել է Գագիկ Սուրենյանը։

Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաև ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20մ/վրկ։

Ապրիլի 23-24-ին ցիկլոնը կսկսի թուլանալ և տեղումները կլինեն առանձին հատվածներում և շատ կարճատև, իսկ ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am