Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Յանուկովիչը շնորհավորել Է Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ

Յանուկովիչը շնորհավորել Է Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել Է Վլադիմիր Զելենսկուն պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու առթիվ, որոնց երկրորդ փուլը տեղի Է ունեցել ապրիլի 21-ին: Յանուկովիչի ուղերձը ԶԼՄ-ների համար տարածել Է նրա մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրը: Յանուկովիչը նշել Է, որ այժմ Զելենսկու առջեւ ոչ դյուրին խնդրներ են ծառացած:

«Գլխավորներն են՝ խաղաղություն բերել մեր երկրին, միավորել ու հաշտեցնել ուկրաինական ժողովրդին, վերականգնել օրինականությունն ու արդարությունը»,- հայտարարել Է նա: Նախկին նախագահը, ասված Է ուղերձում, «խոնարհվում Է ուկրաինական իմաստուն ժողովրդի առաջ, որը թույլ չտվեց իրեն խաբել, տեղի չտվեց սադրանքներին ու ստին, այլ գիտակցված ընտրություն կատարեց»: «Ուկրաինացիները վստահեցին ձեզ եւ հուսով են, որ դուք մեր ժողովրդին կվերադարձնեք խաղաղությունն ու բարգավաճումը»,- ասել Է Յանուկովիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am