Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զելենսկին ընտրողների վստահության աննախադեպ արդյունք Է արձանագրել Ուկրաինայի պատմության մեջ

Զելենսկին ընտրողների վստահության աննախադեպ արդյունք Է արձանագրել 
Ուկրաինայի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Զելենսկին ամրապնդում Է իր դիրքերը արձանագրությունների 90, 25 տոկոսի տվյալների ամփոփումից հետո: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում նա ստանում Է ընտրողների ձայների 73,18 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանրապետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցություն Է հայտնել ընտրողների միայն 24,49 տոկոսը: Քվեաթերթիկների 2.32 տոկոսն անվավեր Է ճանաչվել: Զելենսկու արձանագրած արդյունքը կարելի Է աննախադեպ համարել Ուկրաինայի պատմության մեջ. դեռ երբեք ոչ մի նախագահ չի ստացել երկրի քաղաքացիների նման բարձր վստահություն: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի Է ունեցել ապրիլի 21-ին: Ուկրաինայի ՆԳ նախարարությունում եւ ԿԸՀ-ում հայտնել են, որ առայժմ զանգվածային խախտումներ չեն գրանցվել, որոնք կարողանային ազդել քվեարկության արդյունքների վրա: Ինչպես վկայում Է ԿԸՀ-ի տեղեկատվությունը, Զելենսկին առաջատարն Է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացի Լվովի մարզից: Նախագահական մրցավազքի առաջատարն ամենամեծ աջակցությունն ստացել Է Օդեսայի մարզում,Դնեպրոպետրովսկի, Զապորոժեի, Խարկովի եւ Լուգանսկի մարզերում: Կիեւում Զելենսկու օգտին քվեարկել Է ընտրողների 60,25 տոկոսը: Նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք Է տեղի ունենա մայիսի 31-ից ոչ ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am