Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը երկրորդ տեղում է

Շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը երկրորդ 
տեղում է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը շարունակում է հաջող ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ընթացող առաջնության 6-րդ տուրում Հայաստանը մրցում էր Անգլիայի առաջին հավաքականի հետ: Մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Այժմ Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: Առաջատարն ԱՄՆ-ի թիմն է: 7-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն Իսլանդիայի հավաքականի հետ:

Թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am