Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՄՆ-ը Ուկրաինայի համար երեք գերակայություն Է նշել ընտրություններից հետո

ԱՄՆ-ը Ուկրաինայի համար երեք գերակայություն Է նշել ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պլանավորում Է աշխատել Ուկրաինայի ցանկացած հաջորդ նախագահի հետ: Այս հայտարարությունը, ինչպես հայտնել Է «Գրոմադսկե» հեռուստաալիքը, արել Է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի համար գերակա Է լինելու երեք բան, ասել Է դիվանագետը: Դրանց թվում նա նշել Է զինված հակամարտության ավարտումը Դոնբասում, տնտեսության աճը եւ հավասարության դիրքերից հանդես եկող կառավարությունը:

Յովանովիչն ընդգծել Է, որ նախագահական ընտրությունների՝ մարտի 31-ին կայացած առաջին փուլն անցկացվել Է միջազգային չափորոշիչներին համապատասխան: Նա նաեւ համեմատություն Է անցկացրել 2014 թվականի ընտրական գործընթացի հետ: «Այս ընտրությունները միանգամայն այլ են»,-հավելել Է դիվանագետը:

Մարի Յովանովիչը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Է նշանակվել 2016 թվականի օգոստոսին: Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է ապրիլի 21-ին: Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հաղթանակի համար անհրաժեշտ թվով ձայներ հավաքել: Երկրորդ փուլ են անցել շոումեն Վլադիմիր Զելենսկին եւ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն, որոնց օգտին քվեարկել Է ընտրողների 30,24 եւ 15,95 տոկոսը՝ համապատասխանաբար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am