Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին կմասնակցեն գրեթե 40 երկրների ղեկավարներ


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովին, որը ապրիլի 25-27-ին տեղի կունենա Պեկինում, կմասնակցեն գրեթե 40 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովը տեղի կունենա Պեկինում ապրիլի 25-27-ը, այն գլխավոր միջազգային միջոցառումը կդառնա Չինաստանում այս տարի: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ»,- ասել Է Վան Ին: Նրա խոսքով՝ համաժողովի աշխատանքին կմասնակցեն նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Համաժողովի բոլոր միջոցառումները նախագահելու Է ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը, որը ճառով հանդես կգա համաժողովի բացմանը, ինչպես նաեւ կամփոփի դրա արդյունքները: Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել Է, որ այս տարի համաժողովին կժամանեն, այդ թվում, Ռուսաստանի, Ղազախստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Չեխիայի, Եգիպտոսի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Մոնղոլիայի, Ֆիլիպինների, Սերբիայի, Սինգապուրի, Տաջիկստանի, Թաիլանդի, Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները:

Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին համաժողովը տեղի Է ունեցել 2017 թվականի մայիսին: Դրան մասնակցել են 29 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի նախաձեռնությունն Է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման նպատակով, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրներ, ինչը կոչված Է նպաստել նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձեւավորման գաղափարն առաջադրվել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից եւ առաջին անգամ հնչել Է 2013 թվականի սեպտեմբերին Ղազախստան պետական այցի շրջանակում Աստանայում նրա ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ