Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը

Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 
ընկերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 56-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. ապրիլի 17-ին՝ ժամը 21:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված1962 թվականին:

Փաստի առթիվ 2019թ. ապրիլի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 56-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ տուժողը նշված մարմնական վնասվածքներն ստացել է ընկերոջ տանը՝ հյուրընկալության ժամանակ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի՝ 1964թ. ծնված բնակիչը: Վերջինս 2019թ. ապրիլի 18-ին ձերբակալվել է՝  ընկերոջը դանակահարելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am