Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է թռչնամսի և ձվի 
անասնահամաճարակային մշտադիտարկումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու  նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությամբ (Ձև 2, Ձև 5, համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ)), պահպանել այդ մթերքի համար նախատեսված պահման և մակնշման պայմաններին, ինչպես նաև օբյեկտի և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակին ներկայացվող պահանջները:

Կոչ ենք անում բոլոր սպառողներին կասկածելի թարմությամբ սննդամթերք նկատելու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) հայտնաբերելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 012 90-60-90 կամ 010 20-60-40 համարներով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մեր էջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am