Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 մլն դրամ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հարցը ներառված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:

124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ:

Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ