Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնում է ԱԱԾ-ի կողմից Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացնելու մասին

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնում է  ԱԱԾ-ի կողմից Պողոսյանի 
առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին գրասենյակից:

«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում»,-ասված է գրասենյակից ուղարկված հաղորդագրությունում:

«Արմենպրես»-ն ԱԱԾ-ից փորձում է ճշտել տեղեկությունը: 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am