Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հնդկաստանում ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Հնդկաստանում ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ընթացող համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մոտավորապես 160 մլն ընտրողներ ապրիլի 18-ին իրենց ձայնը կտան 11 նահանգներում եւ միութենական տարածքներից մեկում: Ընտրական տեղամասերը տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին) բացվել են Ասամի, Բիհարի, Ջամուի եւ Քաշմիրի, Արեւմտյան Բենգալիայի, Կառնատակայի, Մահարաշտրայի, Մանիփուրի, Օդիշայի, Թամիլնադի. Ութար-Փրադեշի, Չխաթիսգարխի նահանգներում եւ Փուդուչերի միութենական տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, ընտրությունները կընդգրկեն 95 ընտրատարածք, որտեղ պայքար են մղում 1629 թեկնածուներ: Ընդհանուր առմամբ մոտավորապես 900 մլն մարդ կարող Է մասնակցել համընդհանուր խորհրդարանական ընտրություններին, որոնք Հնդկաստանում սկսվել են ապրիլի 11-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, այս քվեարկությունը կարող Է համաշխարհային պատմության մեջ ամենաընդգրկունը դառնալ ընտրողների թվով: Ընտրությունները նաեւ կարելի Է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում եւ յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին եւ մայիսի 19-ին): Ձայների հաշվումը պետք Է ավարտվի մինչեւ մայիսի 23-ը: Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում Է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած Է Ռահուլ Գանդին, որը սերում Է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ: Ընտրությունների հիմնական ինտրիգն այն Է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am