Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն գույնի զանգված պարունակող փաթեթ՝ ենթադրաբար ափիոն տեսակի թմրամիջոց:

Նշվում է, որ հայտնաբերված իրերը համարվում են թմրանյութ և արգելված է դրանց շրջանառությունը՝ համաձայն Հայաստանի օրենսդրության:

Տրանսպորտային միջոցի ձերբակալված վարորդը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին ՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am