Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պորտուգալիայի Մադեյրա կղզում տուրիստական ավտոբուսի վթարից հետո եռօրյա սուգ Է հայտարարված

Պորտուգալիայի Մադեյրա կղզում տուրիստական ավտոբուսի վթարից հետո եռօրյա սուգ Է հայտարարված

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի Մադեյրա կղզու կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել տուրիստական ավտոբուսի վթարից մեծ թվով մարդկանց զոհվելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կղզու կառավարությունը արտակարգ նիստի ընթացքում որոշում ընդունեց ապրիլի 18-ից եռօրյա տարածաշրջանային սուգ հայտարարել Կանիսուի շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով»,- ասված Է Facebook սոցցանցում կառավարության Էջում զետեղված հայտարարության մեջ: Ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը Մադեյրայում տեղի Է ունեցել ապրիլի 17-ին ժամը մոտավորապես 18:30-ին (Երեւանի ժամանակով 21:30-ին): Ըստ վերջին տվյալների՝ վթարի հետեւանքով զոհվել Է 29 մարդ: Զոհվածներից 17 կանայք են: Եվս 22 հոգի վիրավորվել են: Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ ավտոբուսում եղել են գերմանացի զբոսաշրջիկներ: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, վարորդը կորցրել Է կառավարումը, ավտոբուսը դուրս Է եկել ճանապարհից ու ընկել տան վրա: Վթարի պատճառը դեռեւս չի պարզվել: Ըստ նախնական վարկածի՝ խափանվել Է արգելակման համակարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am