Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

eBay ինտերնետ-աճուրդում տիրանոզավրի կմախք են վաճառքի հանել


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: eBay ինտերնետ-աճուրդը վաճառքի Է հանել լոտ, որը հետաքրքրություն Է ներկայացնում հնԷաբան գիտնականների համար. գնորդներին առաջարկել են 2,95 միլիոն դոլարով ձեռք բերել իր տեսակի մեջ միակ «գիշատիչ տիրանոզավրի ձագի՝ 4,5 մետր երկարությամբ կմաnք՝ ավելի քան կեսմետրանոց գանգով», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիշակեր դինոզավրի մնացորդները, որն ապրել Է 68 միլիոն տարի առաջ, հայտնաբերել են 2013 թվականին Մոնտանայի նահանգում (ԱՄՆ)՝ մասնավոր սափականության պատկանող հողում: Կմաքխը դարձել Է բրածոների պրոֆեսիոնալ սիրահար Ալան Դետրիչի սեփականությունը:
2017 թվականին Դետրիչը քարացուկը ժամանակավորապես տրամադրել Էր Քանզասի համալսարանի Բնական պատմության թանգարանին, որտեղ այն ցուցադրվել Է անքան ժամանակ, քանի դեռ տերը չի որոշել այն աճուրդի դնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ