eBay ինտերնետ-աճուրդում տիրանոզավրի կմախք են վաճառքի հանել
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: eBay ինտերնետ-աճուրդը վաճառքի Է հանել լոտ, որը հետաքրքրություն Է ներկայացնում հնԷաբան գիտնականների համար. գնորդներին առաջարկել են 2,95 միլիոն դոլարով ձեռք բերել իր տեսակի մեջ միակ «գիշատիչ տիրանոզավրի ձագի՝ 4,5 մետր երկարությամբ կմաnք՝ ավելի քան կեսմետրանոց գանգով», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գիշակեր դինոզավրի մնացորդները, որն ապրել Է 68 միլիոն տարի առաջ, հայտնաբերել են 2013 թվականին Մոնտանայի նահանգում (ԱՄՆ)՝ մասնավոր սափականության պատկանող հողում: Կմաքխը դարձել Է բրածոների պրոֆեսիոնալ սիրահար Ալան Դետրիչի սեփականությունը: 2017 թվականին Դետրիչը քարացուկը ժամանակավորապես տրամադրել Էր Քանզասի համալսարանի Բնական պատմության թանգարանին, որտեղ այն ցուցադրվել Է անքան ժամանակ, քանի դեռ տերը չի որոշել այն աճուրդի դնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ