Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Նոտր Դամից փրկված արվեստի ստեղծագործությունները գտնվում են Լուվրում


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի ստեղծագործությունները, որոնք փրկվել են կրակի ճիրաններից, այժմ փոխադրվել են Լուվրի թանգարան, որտեղ կանցկացվի դրանց վերականգնումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

«Պատմությունը կպահպանի այն, որ Փարիզի հրշեջները փրկեցին Նոտր Դամը եւ գեղարվեստական, պատմական ու հոգեւոր այն արժեքները, որոնք այնտեղ պահվում Էին»,-ասել Է Ֆիլիպը՝ ամփոփելով նախարարների խորհրդի՝ ապրիլի 17-ին կայացած նիստի արդյունքները:

Նախարարների կաբինետի ղեկավարը նշել Է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում Է Քրիստոսի Փշե պսակին, Սուրբ Լյուդովիկոսի պատմուճանին:

«Այն բանից հետո, երբ դրանք տեղափոխվել Էին Փարիզի քաղաքապետարան, այժմ անվտանգ պայմաններում գտնվում են Լուվրի պահեստարաններում: Դրանք կենթարկվեն խորը հետազոտության եւ վերականգնման»,-հայտնել Է Ֆրանսիայի վարչապետը:

Փարիզի Աստվածամոր տաճարում՝ պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի Է ունեցել ապրիլի 15-ի երեկոյան: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախծրյակին ազգին հղած իր ուղերձում հայտարարել Է հինգ տարում տաճարի վերակառուցումն իրականացնելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ