Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Ֆրանսիան Նոտր Դամ տաճարի սայրաձողի վերականգնման միջազգային մրցույթ կանցկացնի


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան միջազգային ճարտարապետական մրցույթ կկազմակերպի Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի հետեւանքով քանդված սայրաձողի վերականգնման համար: Ապրիլի 17-ին այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ ամփոփելով նախարարների խորհրդի՝ տաճարի վերականգնմանը նվիրված նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆրանսիան ճարտարապետների միջազգային մրցույթ կանցկացնի փլված սայրաձողը փոխարինելու համար»,- նշել Է նա: Վարչապետը հիշեցրել Է, որ հին սայրաձողի ճարտարապետը XIX դարում եղել Է Էժեն Վիոլե լը Դյուկը: Նախորդ սայրաձողն ապամոնտաժվել Է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ՝ XVIII հարյուրամյակի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ