Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Ամերիկացի պրոֆեսորը հասցրել Է ստեղծել Նոտր Դամի ստույգ 3D-մոդելն՝ ըստ որի այն կարելի Է վերականգնել


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի պրոֆեսոր եւ ճարտարապետության պատմաբան Էնդրյու Թելոնը, որը մահացել Է 2018 թվականի նոյեմբերին, հասցրել Է ստեղծել Փարիզի Աստվածամոր տաճարի ստույգ վիրտուալ 3D-մոդելը, որն աժմ կարող Է գտագործվել այդ հուշարձանի վերականգնման համար: Նախագծի մասին, որն իրականացվել Է 2010 թվականին, ապրիլի 16-ին պատմել Է The Atlantic հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրոֆեսոր Թելոնն ամբողջ կյանքը նվիրել Է միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրմանը, եւ դրա համար նա ձգտել Է օգտագործել առավել արդիական մեթոդներ: Փարիզի Աստվածամոր տաճարի «թվայնացումը» Թելոնն իր գործընկեր Փոլ Բլերի հետ կատարել Է հատուկ լազերային 3D-սքաների միջոցով: Սարքը, որը նկարահանումների ժամանակ տեղադրել են ընդհանուր առմամբ 50 տարբեր կետերում՝ պարբերաբար տեղափոխելով, նշել Է տաճարի ներքին եւ արտաքին մակերեւույթի բառացիորեն յուրաքանչյուր միլիմետրը: Հինգ օրվա աշխատանքի արդյունքներով կազմվել Է ծավալային «քարտեզ»՝ բաղկացած ավելի քան 1 միլիարդ առանձին կետերից:

Թելոնի 3D-մոդելը, դրա ստեղծումից հետո, զետեղվել Է կոշտ սկավառակի վրա եւ, ամբողջությամբ վերցված, զբաղեցնում Է շուրջ 1 տերաբայթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ