Եղիսաբեթ Երկրորդը շնորհակալություն Է հայտնել Ֆրանսիայի արտակարգ ծառայություններին՝ Նոտր Դամի հրդեհը մարելու համար
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շնորհակալություն Է հայտնել Ֆրանսիայի արտակարգ ծառայություններին, որոնք մարել են Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտնել Է Բուքինգհեմյան պալատը, որը հրապարակել Է Մեծ Բրիտանիայի միապետի ուղերձը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
«Արքայազն Ֆիլիպը (թագուհու ամուսինը) եւ ես խորապես վշտացած ենք՝ տեսնելով հրդեհի լուսանկարները, որն ճարակել Էր Փարիզի Աստվածամոր տաճարը»,-գրել Է թագուհին՝ պատշաճը մատուցելով արտակարգ ծառայությունների աշխատակիցների աշխատանքին, որոնք «իրենց կյանքն Էին վտանգել՝ փորձելով փրկել այդ կարեւոր ազգային հուշարձանը»: «Այս դժվարին պահին իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր աղոթում են այս տաճարում, եւ ամբողջ Ֆրանսիայի հետ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում