Փարիզի քաղաքագլուխն առաջարկել Է խորհրդաժողով գումարել Նոտր Դամի վերականգնման համար միջոցների հանգանակության շուրջ
11:32, 16 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հանդես Է եկել միջազգային խորհրդաժողով գումարելու առաջարկությամբ, որպեսզի միջոցներ հանգանակվեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը լրջորեն տուժել Է ապրիլի 15-ի երեկոյան սկսված հրդեհի հետեւանքով:
Իդալգոն համապատասխան գրառումն ապրիլի 16-ին արել Է Twitter-ում: «Ես առաջարկում եմ առաջիկա շաբաթներին դոնորների խոշոր միջազգային խորհրդաժողով կազմակերպել ամբողջ աշխարհի մեկենասների հետ, որը ես պատրաստ եմ ընդունել քաղաքապետարանում, որպեսզի տաճարի վերականգման համար անհրաժեշտ միջոցներ հավաքենք»,-գրում Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում