Լոնդոնում 100-ից ավելի մարդ Է բերման ենթարկվել բնապահպանական ակտիվիստների բողոքներից հետո
11:05, 16 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանությունը բերման Է ենթարկել 113 բնապահպանական ակտիվիստների, որոնք ապրիլի 15-ին մայրաքաղաքի կենտրոնում մասնակցել են բողոքի ակցիային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին այս մասին հաղորդվում Է Սքոթլանդ յարդի կայքում:
Նշված Է, որ կալանքի տակ վերցնելու հիմնական պատճառը խճուղում տրանսպորտի երթեւեկության համար արգելքների ստեղծումն Է:
Extinction Rebellion կազմակերպության բնապահպանական ակտիվիստները Լոնդոնի կենտրոնում արգելափակել Էին լիաբեռնված տրանսպորտային ճանապարհները՝ բողոքելով շրջակա միջավայրի աղտոտման դեմ: Նշվել Է, որ մի քանի հարյուր բողոքավորներ փակել Էին ավտոտրանսպորտի երթեւեկությունը Լոնդոնի Օքսֆորդ-սերկուս բանուկ խաչմերուկում:
Extinction Rebellion-ի ակտիվիստները պլանավորում են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել ցույցեր կազմակերպել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ճանապարհներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում