Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մադոննան նոր երաժշտական ալբոմ Է թողարկելու. տեսանյութ

Մադոննան նոր երաժշտական ալբոմ Է թողարկելու. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադոննան նոր երաժշտական ալբոմ Է թողարկելու: Սկավառակն ստացել Է Madame X անվանումը: Դրա հետ մեկտեղ երգչուհին ներկայացրել Է երգի թիզերը, որը կներառվի ապագա ալբոմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Stereogum-ը: Տեսանյութում Մադոննան պատմել Է, որ Մադամ Իքսը գաղտնի գործակալ Է, որը ճանապարհորդում Է աշխարհում: Նա փոխում Է արտաքինը, մարտնչում Է հանուն ազատության, ինչպես նաեւ լույս Է սփռում խավարի վրա: Նաեւ երգչուհին պատմում Է, որ Մադամ Իքսը պրոֆեսոր Է, պարուհի, պետության ղեկավար, հեծյալ, տնային տնտեսուհի, ուսանող, մայր, բանտարկյալ, երեխա, միանձնուհի, երգչուհի, ուսուցչուհի, սուրբ եւ լրտես: Նոր ալբոմի թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am