Մոսկվայում կայացել է Մնացականյան-Լավրով հանդիպումը
12:57, 15 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- գրել է Նաղդալյանը:
Ապրիլի 15-ին Մոսկվայում մեկնարկել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
#Մոսկվա'յում կայացել է #Հայաստան'ի և #Ռուսաստան'ի ԱԳ նախարարների հանդիպումը:/ В Москве состоялась встреча Министров иностранных дел Армении и России. pic.twitter.com/2b0PtSaFu1
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) 15 апреля 2019 г.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում