Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրալիայում կատուն ողջ է մնացել կես ժամ լվացքի մեքենայում անցկացնելու հետո

Ավստրալիայում կատուն ողջ է մնացել կես ժամ լվացքի մեքենայում անցկացնելու 
հետո

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում վեց ամսեկան կատուն՝ Պոպին ողջ է մնացել լվացքի մեքենայում կես ժամ մնալուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Տան տիրուհին չի նկատել, թե ինչպես է կատուն քնել լվացքի իրերի զամբյուղում և նրան ևս գցել է լվացքի մեքենայի մեջ: Կարճ ժամանակ անց կինը հասկացել է, որ Պոպին կորել է: Կատվին գտել են միայն կես ժամ անց՝ լվացքի մեքենայում՝ քամելու ռեժիմի միանալուց անմիջապես առաջ:

Կենդանուն տեղափոխել են անասնաբույժի մոտ, որտեղ նրա մոտ ախտորոշել են գլխի ու աչքի վնասվածքներ, թոքերում ջուր է լցված եղել:

Այդուհանդերձ, երեք շաբաթ անց կատուն վերականգնվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am