Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պորոշենկոն նախատեսում է ապրիլի 14-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում բանավիճել Զելենսկու հետ

Պորոշենկոն նախատեսում է ապրիլի 14-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում 
բանավիճել Զելենսկու հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 14-ին կգնա Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ նախատեսվում է նրա նախընտրական բանավեճը երկրի ղեկավարի պաշտոնի մեկ այլ թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում ՝ «ՏԱՍՍ»-ը՝ այս մասին տեղեկացրել են Պորոշենկոյի մամուլի ծառայությունից:  

«Ապրիլի 14-ին ժամը 14։00-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կայցելի Օլիմպիական ստադիոն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պորոշենկոն մի քանի անգամ Զելենսկուն հրավիրել է բանավեճի «Օլիմպիական» մարզադաշտում ապրիլի 14-ին, իսկ Զելենսկին իր հերթին  հրավիրել է նույն վայր ապրիլի 19-ին:

Ընտրությունների առաջին փուլում Ուկրաինայում կայացել են մարտի 31-ին: Առաջատար է դարձել Զելենսկին՝ հավաքելով 30.24 տոկոս ձայն: Պորոշենկոն երկրորդ տեղում է՝ 15.95 տոկոսով: Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված են ապրիլի 21-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am