Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:48, 12 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում