Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Armenpress 16:48, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)»,-ասված է հաղորդագրության մեջ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am