Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքելիս պետք է հավասարակշիռ մոտեցում դրսևորի Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում. Արման Եղոյան


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը պետք է ցուցաբերի առավելագույն հավասարակշռված և տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող որոշումներ Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ համաձայնագիր կնքելիս այն կետերում, որոնք կարող են առնչվել երրորդ կողմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Թեև պայմանագիրը երկկողմ է, բայց այն կետերում, որոնք այն կարող է առնչվել երրորդ կողմին, իրենք պետք է ցուցաբերեն առավելագույն հավասարակշռված և տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող որոշումներ: Խոսքը Արցախի խնդրի կարգավորման համատեքստում Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում ենթադրվող ձևակերպումների մասին է, որոնք կարող են ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման վրա: Դրանք պետք է առավելագույնս ներդաշնակված լինեն Մինսկի խմբի գործընթացի հետ»,- նշեց Եղոյանը:

Արման Եղոյանի խոսքով` ԵՄ-ն կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն դրա համար որոշակի ժամանակ պետք կլինի:

«Դա որոշակի ջանք ու ժամանակ կպահանջվի: Ես լիահույս եմ, որ մեր գործընկերները կցուցաբերեն այդ ջանքը, լիահույս եմ, որ այս հարցում կցուցաբերեն առավելագույն հավասարակշռվածություն՝ չխախտելու համար այն նուրբ բալանսը, որ ԵՄ-ն ունի տարածաշրջանում: Ես հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ հավասարակշռության խախտումը կբերի տարածաշրջանում ԵՄ ազդեցության և դերի, դրա մասին ընկալումների փոփոխության»,-ասաց Արման Եղոյանը:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ