Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջուլֆալակյանը պարտվեց, Մանուկյանը շարունակում է մրցելույթները. Եվրոպայի առաջնություն  

Ջուլֆալակյանը պարտվեց, Մանուկյանը շարունակում է մրցելույթները. Եվրոպայի 
առաջնություն

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում 5:2 հաշվով պարտվեց վրացի Նուգզարի Ցուրցումային: 63 կգ քաշում Սլավիկ Գալստյանը ևս պարտվեց որակավորման փուլում 3:2 հաշվով զիջելով նորվեգ ըմբիշին:

77 կգ քաշում Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տոնեց՝ 5:3 հաշվով հաղթելով Նիդերլանդներից Մարսել Ստերկենբուրգին, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում՝ 7:3 հաշվով զիջելով գերմանացի Ռոնալդ Շվարցին:

Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում բացարձակ հաղթանակ տոնեց, այնուհետև  /8 եզրափակչում ևս հաղթանակ տոնեց 8:0 հաշվով գերազանցելով ռումինացի Ալեքսանդրու Կարասին: Քառորդ եզրափակիչում Մանուկյանը ուժերը կչափի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ: 

130 կգ քաշ ային կարգում Դավիթ Օվասափյանը պարտվեց որակավորման փուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am