Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետը նվազեցնելու հնարավորության հարցը

ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների 
պարտադիր ծառայության ժամկետը նվազեցնելու հնարավորության հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության  նախարարությունը քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային ծառայությունն ավելի նվազ, իսկ չընդգրկվածներինը՝ ավելի երկար սահմանելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մենք հիմա քննարկում ենք ուսումնական փուլից հետո մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավելի նվազ սահմանելու և մարտական հերթապահության մեջ չընդգրկված անձնակազմի պարտադիր ժամկետային ծառայությունն ավելի երկար սահմանելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու հնարավորություն ու նպատակահարմարությունը»,-ներկայացրեց Բալայանը։

Նա նշեց, որ հնարավորություն կունենան դա քննարկելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am