Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց սեղմված բնական գազի ակցիզային հարկման նպատակով կիրառվող չափման միավորը խմ-ի փոխարեն կգ-ով հաշվելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց սեղմված բնական գազի ակցիզային հարկման նպատակով կիրառվող 
չափման միավորը խմ-ի փոխարեն կգ-ով հաշվելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սեղմված բնական գազի ակցիզային հարկման նպատակով կիրառվող չափման միավորը խմ-ի փոխարեն կգ-ով հաշվելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց խորհրդարանի ապրիլի 9-ի նիստում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: «Նախագծի կարգավորման առարկան վերաբերում է ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալների հաշվառման, չափման միավորին: Գործող օրենսդրությամբ այդ չափման միավորը խմ-ն է, նախագծով առաջարկվում է անցում կատարել կիլոգրամի: Նախատեսվում է, որ օրենքն ամբողջությամբ ընդունվելու պարագայում կարգավորումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից»,-ասաց Պողոսյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am