Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Տրիպոլիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը գերազանցել Է 50-ը. Associated Press

Տրիպոլիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը գերազանցել Է 50-ը. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրիպոլիում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջեւ ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել Է 50-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Նրա տվյալներով՝ սպանվածների թվում կան նաեւ քաղաքացիական անձինք: Ավելի վաղ Agence France-Presse-ը՝ հղում անելով Ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարությանը, տեղեկացրել Էր 32 զոհվածների եւ շուրջ 50 վիրավորների մասին:

Լիբիայում հակամարտող ուժերի բախումները սաստկացել են ապրիլի 8-ին Լիբիական ազգային բանակի օդուժի կողմից Տրիպոլիի Միտիգա օդանավակայանի գնդակոծումից հետո: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ երկու բժիշկ Է սպանվել, որոնք փորձում Էին «վիրավորներին տարհանել համամարտության գոտուց»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել Է ավիահարվածները Տրիպոլիում եւ պահանջել Է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Նա նաեւ ընդգծել Է, որ «Լիբիայում իր հատուկ ներկայացուցիչը պատրաստ Է նպաստելու կողմերի միջեւ երխոսության հաստատմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am