Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Մանկական ձայնը» հեռուստանախագծում Արցախից Միշան Վալերի Միլաձեի խմբում անցել է եզրափակիչ

«Մանկական ձայնը» հեռուստանախագծում Արցախից Միշան Վալերի Միլաձեի խմբում 
անցել է եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» հեռուստանախագծում Արցախից Միշան՝ Միքայել Գրիգորյանը, Վալերի Միլաձեի խմբում անցել է եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Միշան հանդես է եկել թիմակիցներ Ժան Մակիմի ու Անդրեյ Կալաշովի հետ։ Նրանք կատարել են «Imagine Dragons» խմբի «Believer» ստեղծագործությունը։ Միշան կատարել է նաև Բրունու Մարսի «Versace on the Floor» երգը:

Միշա Գրիգորյանն «Արցախի ձայներ» խմբի անդամ է։ Նա 2016թ.–ին ներկայացրել է Հայաստանը «Մանկական նոր ալիք» նախագծում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը, 2017թ.–ին նա ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ու զբաղեցրել 6–րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am