Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ

Փաշինյանին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության կողմից 
իրականացված մի շարք ուսումնասիրություններ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ և ծրագրեր:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am