Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Կառավարությունն օժանդակում է գրեթե 600 մլն դրամի ներդրումային ծրագրի իրականացմանը

Կառավարությունն օժանդակում է գրեթե 600 մլն դրամի ներդրումային ծրագրի 
իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «Էսկո-ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է բերանի խոռոչի հիգիենայի միջոցների, քսուքների, նրբաքսուքների, հեղուկ և փոշի դեղաձևերի արտադրության մեջ։

«Էսկո-ֆարմ»-ն արդեն իսկ իրականացրել է 124 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 592,482,539 դրամի ներդրում` հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 87 աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի ևս 40 նոր աշխատատեղ: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 390,985,539 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 46,647,626  դրամ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ