Տնտեսություն

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

Հայաստանյան տարբեր ընկերություններ ակտիվորեն օգտվում են Եվրամիության երկրներ արտահանման համար մաքսատուրքերի փոխհատուցման պետական օժանդակությունից: 

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Մենք ԵՄ հիմնականում արտահանում ենք մոլիբդեն, ալյումինի փայլաթիթեղ, պղնձի հանքաքար, երկաթամիահալվածք, մանրաթել և նրբաթելից գործած հագուստ: Ամեն ուղղությամբ արտահանումները 10 մլն եվրոյից մինչև 33–34 մլն եվրոյի սահմաններում են»,–ասաց Պապոյանը:

Նախարարն ընդգծեց, որ դա պետությանը չի բավարարում, անընդհատ փորձում են տարբեր եղանակներով ու միջոցներով ազդել սրա վրա:

«Այդ թվում՝ կառավարությունը մաքսատուրքերի փոխհատուցման որոշում է ընդունել: Բազմաթիվ ընկերություններ ակտիվ օգտվում են այս առաջարկից: Եվ բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ»,–նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում եվրոպական ներդրումներին՝ նախարարը տեղեկացրեց,ո ր 2024 թ դեկտեմբերի դրությամբ ԵՄ երկրներից ներդրումների ծավալը կազմել է 1.6 տրլն դրամ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում