Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների 
պալատի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 3-ին հանդիպել է Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահ Տագեսսե Չաֆոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկուստեք ընդգծել են հայ-եթովպական պատմական ամուր կապերը՝ որպես լավ հիմք երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը հանձնառու է նոր լիցք հաղորդելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններին:

Զոհրաբ Մնացականյանը և Տագեսսե Չաֆոն ուղենշել են երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ընդգծելով երկու երկրների  խորհդարանների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներն ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու լավագույն օղակն են:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և առևտրատնտեսական ոլորտները:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am