Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Պուտինը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը

Պուտինը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 
ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, այդ մասին Պուտինը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:   

«Իլհամ Ալիևը տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Պուտինը հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհների որոնման հարցում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]