1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ կառավարությունը կաջակցի 0.5-10 հա խաղողի և պտղատու այգիներ հիմնողներին

ՀՀ կառավարությունը կաջակցի 0.5-10 հա խաղողի և պտղատու այգիներ հիմնողներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը, որով կաջակցի 0.5-10 հեկտար խաղողի և ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հեկտար հատապտղանոց հիմնող տնտեսավարողներին:

«Պետական աջակցությունը կիրականացվի երկու բաղադրիչով: Առաջին դեպքում կսուբսիդավորի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկի տոկոսադրույքային չափով, որը տնտեսավարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան 2 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայքներում և առնվազն 3 հեկտար այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոսով: Վարկի մարման ժամկետը 8 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5  տարի»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

 Ըստ նախարարի` երկրորդ բաղադրիչով նախատեսվում է այգում հիմնման ծախսերի  40 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում ու կոոպերատիվներում՝ 50 տոկոսի փոխհատուցում:

«Փոխհատուցումը կտրամադրվի 0.5-5 հեկտար խաղողի այգիների, իսկ ինտենսիվ այգիների և հատապտղանոցների դեպքում՝ 0.5-3 հեկտարի հիմնման դեպքում: Սրանով փորձ է կատարվել շատացնել միջին և փոքր գյուղացիական տնտեսությունների քանակը: Ծրագրով նախատեսված են մեկ շահառուին տրամադրվող վարկ և փոխհատուցման առավելագույն չափեր»,- եզրափակեց Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]