Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին պաշտոններից ազատելը քաղաքական որոշման արդյունք է. Զեյնալյան

Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին պաշտոններից ազատելը քաղաքական 
որոշման արդյունք է. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանին  և Սուրեն Քրմոյանին նախարարի տեղակալների պաշտոններից ազատելը քաղաքական որոշման արդյունք էր:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Դա ընդհանուր որոշման արդյունք է, ձևական առումով նախարարն է ներկայացնում առաջարկությունը, վարչապետն այն ընդունում է կամ չի ընդունում»,- ասաց Զեյնալյանը:

Հարցին, թե ի՞նչը չէր գոհացնում փոխնախարարների աշխատանքում, նա պատասխանեց.

«Մենք բավարարված ենք, շատ գոհ ենք, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեին, բայց դա քաղաքական թիմի որոշում է և քաղաքական թիմով աշխատելու որոշում է: Իսկ թե ո՞ւմ կառաջադրենք նախարարի տեղակալի պաշտոնում, կորոշենք»:

Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Քրմոյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի մայիսից, իսկ Հովհաննիսյանը՝ 2016-ի հոկտեմբերից:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ