Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը հակասում Է միջազգային իրավունքին. Ռոուհանի

Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը հակասում Է միջազգային իրավունքին. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում Է միջազգային իրավունքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:

Նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը եւ բազմաթիվ այլ երկրներ: «Ոչ ոք մտածել իսկ չԷր կարող, որ Ամերիկայում իշխանության կգա մի պարոն, որը, հակառակ միջազգային դրույթներին, միակողմանի կարգով սեփականազրկիչին կհանձնի այլ երկրի պատկանող տարածքը»,- Իրանի նախագահի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ