Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիբանանից սիրիացի փախստականների ալիքը կարող Է հասնել Եվրոպա. նախագահ Միշել Աուն

Լիբանանից սիրիացի փախստականների ալիքը կարող Է հասնել Եվրոպա. նախագահ Միշել Աուն


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի տնտեսական իրադրությունը, որի տարածքում գտնվում են 1,5 մլն սիրիացի փախստականներ, կարող Է նրանց դրդել արտագաղթելու Եվրոպա: Այդ մասին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ մարտի 26-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մեզ մոտ կա 500 հազար պաղեստինցի փախստական, եւս շուրջ 1,5 մլն սիրիացի: Դա չափազանց շատ Է մեր երկրի համար,-ընդգծել Է Աունը:-Եվրոպան անմիջականորեն շահագրգռված Է իրադրության կարգավորմամբ, քանի որ Լիբանանում գտնվող սիրիացի փախստականները դժգոհ են երկրի տնտեսական իրադրությունից եւ մոտ ժամանակներս միգրանտների նորանոր ալիքներ կտարածվեն դեպի Եվրոպա»:
«Մենք բախվում ենք սիրիական ճգնաժամի սարսափազդու տնտեսական հետեւանքներին,-հավելել Է նա:-Մեծ հույս ունենք, որ ՌԴ-ն մեզ կաջակցի լուծելու գլխավոր խնդիրը՝ մեզ մոտ գտնվող սիրիացի փախստականներին վերադարձնելու իրենց տներ»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am