Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 147 դեպք

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 147 դեպք

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 147 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 32, մարմնական վնասվածք հասցնելու 26, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 9, սպանության սպառնալիքի ու ծեծի 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման ու ինքնիրավչության 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, սպանության փորձի, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, խուլիգանության հատկանիշներ պարունակող վեճի, թմրամիջոցի մաքսանենգության ու սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, բնակարանային գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ավտոմեքենա փախցնելու ու խարդախության 1-ական դեպք։ 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]