Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կենտրոնական բանկը թողարկելու է Կովկասյան ընձառյուծի պատկերով հուշադրամ

Կենտրոնական բանկը թողարկելու է Կովկասյան ընձառյուծի պատկերով հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան ընձառյուծի տարվա միջոցառումների շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ թողարկելու է ընձառյուծի պատկերով հուշադրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը:

«Հուշադրամի թողարկումը նախատեսված է սեպտեմբերին: Արդեն մասնագետներն էսքիզների վրա աշխատում են»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերին նախատեսվում է կիսավազքի մրցաշար, որի հաղթողներին կտրամադրվեն ընձառյուծի պատկերով մեդալներ:

Կառավարության որոշմամբ, 2019 թվականը Հայաստանում հռչակվել է Կովկասյան ընձառյուծի տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am