Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը. Հայ դատի հանձնախումբ


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Սա պատմական օր է Ավստրալիայի հայկական համայնքի և ողջ հայկական սփյուռքի համար, քանի որ տիկին Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: Նա ընդգծել է, որ Բերեջիկլյանը ղեկավարելու է G20-ի անդամ երկրների ամենամեծ նահանգը:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նաև շնորհավորել է ընտրությունների արդյունքում հաղթանակ տոնած այն գործիչներին, ովքեր համարվում են հայ համայնքի բարեկամը;

Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն արդեն շնորհավորել է ավստրալահայ գործչին և նրա թիմին ընտրությունների արդյունքում գրանցած «յուրահատուկ, կարգապահ և խիզախ հաղթանակի կապակցությամբ»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ