Փհենյանը դուրս եկավ Քեսոնի կապի գրասենյակի միջկորեական նախագծից
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն հրաժարվել Է Քեսոն քաղաքում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը հայտնել Է մարտի 22-ին Սեուլում կայացած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ մարտի 22-ի առավոտյան Քեսոնում կայացած հանդիպմանը ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հարավկորեացի գործընկերներին տեղեկացրել են, որ իրենք ղեկավարությունից հրահանգ են ստացել՝ հրաժարվելու գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից, որտեղ Կորեայի Հանրապետության հետ կանոնավոր բանակցություններ Էին անցկացվում, հիմնականում՝ աշխատանքային մակարդակով:
Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ կապի կետի բացման հանդիսավոր արարողությունը Քեսոն սահմանամերձ քաղաքում տեղի Է ունեցել 2015 թվականի օգոստոսի 15-ին: Գրասենյակում յուրաքանչյուր երկրից աշխատում Էին մոտավորապես 20-ական պաշտոնյաներ, որոնք կապ Էին պահպանում մշտապես: Նմանօրինակ կետի գործարկումն սկսելն այն ժամանակ գնահատվում Էր որպես առաջին քայլը դեպի երկու Կորեաների դեսպանությունների բացումը համապատասխանաբար Սեուլում եւ Փենյանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում